֊Իմ հայրենի ՏԵՂ գյուղը, կրակի տակ էին առել թուրք ազերիները։ Հեռահար թնդանոթներով հարվածում էին գյուղի շինություններին ու տներին: Վնասները շա՜տ-շատ էին:
Փոքր ազգերի համար միշտ էլ դժվար է եղել գոյատևելը: Քաղաքակրթության զարգացումը միայն խաբուսիկ ձևով է անդրադառնում նրանց պաշտպանվածության վրա: Խոշոր «շնագայլերն» անդադար հակված են կուլ տալու փոքր ու տկար ձկներին:
Երբ լույսը կարծես աղոտ է դառնում,
Երբ հույսը այնքան անհույս է թվում,
Երբ օրորվում են հիմքերը բոլոր հենարանների,
Երբ երերում է,
Առկայծում, մարում ջահը հավատի..
Մենք, շատ թե քիչ տանելի ապագա ունենալու համար, պետք է աշխատենք բազմակողմանիորեն հասկանալ հզորների ու թույլերի հարաբերությունների անատոմիան։
Բնականաբար, եթե ուժեղների ու թույլերի հարաբերությունների հետ առնչված երկրորդական հանգամանքները դնենք մի կողմ, ապա այդ հարաբերությունների կայուն ու երկուստեք իմաստալից լինելու համար, ընդհանուր առմամբ, պետք է հավասարակշռություն լինի, մի կողմից, ուժեղի համար թույլի օգտակարության և, մյուս կողմից էլ, թույլի համար ուժեղի կողմից պաշտպանվածության միջև...